-
10.04.2020|
16:10
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների համար։
-
10.04.2020|
16:07
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
-
10.04.2020|
16:06
Որոշեցի գրել, որովհետև համաճարակը ստիպեց հետևություններ անել ոչ թե ինչ չենք արել կամ սխալ ենք արել, այլ՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ անենք, որ արդյունավետ լինի տեսանկյունից։
-
10.04.2020|
16:05
«Ժամանակը» գրում է. «Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար:
-
10.04.2020|
16:04
Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ:
-
10.04.2020|
16:03
Եվրագոտու նախարարների ֆինանսական խորհուրդը համաձայնեցրել է ԵՄ տնտեսության աջակցության ծրագիրը 500 միլիարդ եվրոյի չափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Եվրախմբի պաշտոնական ներկայացուցիչ Մարիու Սենտենուին։
-
10.04.2020|
16:02
Թուրքական մամուլը սկանդալային է որակել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրությունը։
-
10.04.2020|
16:02
Նավթ արտահանող երկրների կազմակերպության բոլոր երկրները համաձայնել են նավթի արդյունահանման կրճատման նոր գործարքի պայմանների հետ, հաղորդում է Wall Street Journal-ը։
-
10.04.2020|
16:01
Ընտրողների շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը մեծացել է կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, նա առաջին անգամ առաջ է անցել նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից՝ հաղորդում է Fox News-ը:
-
10.04.2020|
16:00
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆում յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին անցած երեք շաբաթվա ընթացքում կորցրել է աշխատանքը, հայտնում է ABC News-ը՝ մանրամասնելով, որ միայն անցած շաբաթ 6.6 մլն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: